Հորդորում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հիշել օրենսդրորեն ամրագրված իրենց առաքելությունը․ Մանե Թանդիլյան

calendar

18 Ապրիլ, 2026

Տպել

Հորդորում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հիշել օրենսդրորեն ամրագրված իրենց առաքելությունը․ Մանե Թանդիլյան

Այսօր հերթական անգամ ականատես եղանք ոստիկանության բիրտ ուժի գործադրմանը խաղաղ ցուցարարների նկատմամբ, որը արդեն դարձել է իշխանության համար սովորական վարքագիծ։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և հրապարակել տեսանյութ։

Այդ ամենը ուղեկցվում է առանձին քաղաքացիների նկատմամբ հստակ վայրագություններով, որի հետևանքով բերման են ենթարկում արնաշաղաղ ցուցարարների՝ բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն, այդ թվում՝ Վաղինակ Ղազարյանին, ում ճանաչում եմ որպես զուսպ և հավասարակշիռ մարդ։

Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը և հորդորում՝ իշխանություններին ծառայելու փոխարեն հիշել օրենսդրորեն ամրագրված իրենց առաքելությունը և չմոռանալ առաջին հերթին հայ մարդ մնալու մասին։