Մշակութային և հոգևոր ժառանգության հետևողական ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք․ Մանե Թանդիլյան

calendar

20 Ապրիլ, 2026

Տպել

Մշակութային և հոգևոր ժառանգության հետևողական ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք․ Մանե Թանդիլյան

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման մասին տեղեկությունները խորապես մտահոգիչ են։ Մշակութային և հոգևոր ժառանգությունը յուրաքանչյուր ժողովրդի ինքնության կարևոր մասն է, և դրա հետևողական ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք։ Այս մասին  գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Արցախում հայկական պատմամշակութային և քրիստոնեական հետքերի վերացումը պետք է արժանանա հստակ և սկզբունքային գնահատականի՝ ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ միջազգային կառույցների կողմից։

Մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը քաղաքական հարց չէ, խաղաղությանն ընդդեմ սպառնալիք չէ, այլ համամարդկային արժեքներն ու պատմական հիշողությունը չջնջելու արդարացի պահանջ։

Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելն ու քննադատելը շահարկել որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ․ հակառակը՝ նաև հարևան ժողովրդի արժեքների, մշակույթի և պատմության նկատմամբ հարգանքը պետք է լինի իրական և կայուն խաղաղության հիմքում»,- գրել է նա։