Գյուղոլորտի հարկումն անհրաժեշտ է հետաձգել․ Մեսրոպ Առաքելյան

calendar

28 Ապրիլ, 2026

Տպել

Գյուղոլորտի հարկումն անհրաժեշտ է հետաձգել․ Մեսրոպ Առաքելյան

Գյուղատնտեսության ոլորտը 2027թ․ հունվարի 1-ից հարկվելու է շահութահարկով՝ համաձայն Հարկային օրենսգրքի։ Մինչդեռ ներկայումս ոլորտը ազատված է հարկերից։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացնելու գյուղոլորտի համար։ Դրանից առավելապես տուժելու են ոչ խոշոր տնտեսավարողները։

Հարկային բեռի զգալի աճը, իր հերթին, կբերի արտադրության ինքնարժեքի բարձրացման, ինչը անխուսափելիորեն կարտացոլվի գյուղմթերքի գների վրա։ Այս ամենը կհանգեցնի բնակչության գնողունակության նվազեցմանն ու ընդհանուր բարեկեցության վատթարացմանը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություն՝ առնվազն 10 տարով հետաձգելով գյուղոլորտի հարկման պահանջը։ Դա հնարավորություն կտա ոլորտը զերծ պահել ռիսկերից և խուսափել սոցիալ-տնտեսական հետևանքներից»,- գրել է նա։