Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել՝ ներկայացնելով խայտառակ դատավարության մի քանի դրվագ։ Մեր հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանի հակամարդկային վարքագիծը տեղի է ունեցել և շարունակվում է միջազգային հանրության լռության ներքո։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մերսոպ Առաքելյանը։
«Թերևս ակնհայտ է, որ միջազգային հանրությունը վաղուց առաջնորդվում է սեփական շահով և միայն ուժեղ դիվանագիտության շնորհիվ է հնարավոր ունենալ այնպիսի գործընկերներ, ովքեր սատար կկանգնեն Հայաստանի խնդիրներին։
Ցավոք, գործող իշխանությունների համար գերիների հարցը, նրանց իրավունքների պաշտպանությունը դադարել է հանդիսանալ արտաքին քաղաքական օրակարգ, իսկ ուրախ ավտոբուսի ուղևոր արտգործնախարարը, երևի մի օր կպատմի, թե իր նախարար նշանակվելու հարցում Բաքվի բանտում գտնվողներից ով է մեծ դեր ունեցել։
Դավիթ Բաբայանի ուղերձը՝ մեկնաբանություններում»,- գրել է նա։