Այս իշխանությունների ծիծաղելի վախկոտությունը վաղուց արդեն անցել է բոլոր սահմանները․ Մեսրոպ Առաքելյան

calendar

15 Մայիս, 2026

Տպել

Այս իշխանությունների ծիծաղելի վախկոտությունը վաղուց արդեն անցել է բոլոր սահմանները․ Մեսրոպ Առաքելյան

Երեկ հարցազրույց եմ ունեցել 24news-ի տաղավարում, բայց այն այդպես էլ, հայտնի պատճառով, չի տեղադրվել կայքի յութուբյան ալիքում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Այս իշխանությունների ծիծաղելի վախկոտությունը վաղուց արդեն անցել է բոլոր սահմանները։ Լրատվականը հարձակման է ենթարկվել, և դժվար չէ կռահել, թե ով է դրա հետևում կանգնած։

Իշխանական վերնախավի առաջին շարքերում կանգնած նախկին լրագրողները մոռացե՞լ են, որ ազատ խոսքը ճնշելու փորձերը ոչ մի ընդհանուր բան չունեն ժողովրդավարության և ազատության մասին իրենց անվերջ հայտարարությունների հետ։

Թե՞ իրականում երբեք էլ լրագրությամբ չեն զբաղվել, այլ պարզապես, ըստ քաղաքական նպատակահարմարության, խմբագրել են իրականությունը, ինչպես այսօր են խմբագրում մեր պատմությունը։

Աջակցությունս 24News-ի ողջ անձնակազմին։ Պինդ եղեք․ սա նույնպես անցնելու է։

Երեկ կայքում տեղադրված հարցազրույցի հղումը թողնում եմ մեկնաբանություններում»,- գրել է նա։