Սիրելի՜ ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեր տոնի առթիվ՝ այն միաժամանակ արժևորելով որպես Երևանի պետական համալսարանի հիմնադրման օր։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Արդեն 19 տարի է՝ դասավանդում եմ Մայր բուհում, և վստահ կարող եմ ասել՝ երիտասարդների հետ շփումը լավագույն էներգիան է, որ մարդ կարող է ստանալ ու փոխանցել։ Յուրաքանչյուր սերունդ իր մտածողությամբ ու ձգտումներով ամեն տարի նոր շունչ է բերում լսարան և նոր լիցք փոխանցում նաև մեզ։
Այնպես արեք, որ ուսանողական տարիները լինեն ձեր կյանքի ամենահիշարժան ժամանակաշրջաններից մեկը։ Սովորեք շատ, ձեռք բերեք և եղեք լավ ընկերներ, ունեցեք համարձակ ու նպատակասլաց գաղափարներ և երբեք մի դադարեք հավատալ ձեր ուժերին»,- գրել է նա։