Ձեր ներկայությունը մեր իրականության մեջ պայքար է խորհրդանշում․ Մանե Թանդիլյանը՝ Բագրատ Սրբազանին

calendar

20 Մայիս, 2026

Տպել

Ձեր ներկայությունը մեր իրականության մեջ պայքար է խորհրդանշում․ Մանե Թանդիլյանը՝ Բագրատ Սրբազանին

Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է․․․

Գրեթե մեկ տարի կալանքի տակ պահվող Սրբազանին այսօր այլ մաղթանք չունեմ, քան շուտափույթ ազատություն և վերադարձ իր հավատավոր ժողովրդի մոտ: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Վստահ եմ, որ Դուք ամուր եք, անկոտրում և անսասան, ինչպես միշտ: Հավատում եմ, որ Ձեր անխռով հանգստությունը, հոգևոր արիությունն ու իմաստնությունը ի վերջո բերելու են արդարության ու ճշմարտության վերականգնման:

Ձեր ներկայությունը մեր իրականության մեջ պայքար է խորհրդանշում:

Սիրելի Սրբազան, թող Աստված Ձեզ ամուր առողջություն, անսպառ կորով և շուտափույթ ազատություն պարգևի»,- գրել է նա։