«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ․
«Սիրելի՛ շրջանավարտներ
Այսօր ձեր կյանքի ամենահիշարժան և կարևոր օրերից մեկն է։ Դուք ավարտում եք դպրոցը և մուտք գործում հասունության ու մեծ հնարավորությունների աշխարհ։
Այսօրվանից ձեր առջև բացվող բազմաթիվ ճանապարհները տանելու են ձեզ դեպի տարբեր մասնագիտական բարձունքներ։ Հենց դո՛ւք եք ստանձնելու մեր պետության վաղվա օրը կերտելու առաքելությունը՝ դառնալով մեր երկրի ապագա բժիշկը, ուսուցիչը, գիտնականն ու զինվորականը։ Մեր հայրենիքի հզորությունն ու հաջողությունն ուղղակիորեն կախված են ձեր գիտելիքից, տաղանդից ու պատասխանատավությունից։
Ինչ ուղի էլ ընտրեք, եղե՛ք սկզբունքային, ազնիվ և պատասխանատու քաղաքացի՝ պետության ու հասարակության հանդեպ։ Երբեք մի՛ կորցրեք ձեր պատանեկան ազնվությունն ու արդարության զգացումը։
Եղե՛ք նպատակասլաց, համարձակորեն սահմանեք բարձր նշաձողեր և պայքարե՛ք ձեր երազանքների համար։ Հիշե՛ք, սխալներն անխուսափելի են, դրանք ընդունելն ու ուղղելը՝ մեծ ուժի դրսևորում։
Շնորհավո՛ր Վերջին զանգ և բարի՛ երթ»։