Մեր պարտքն է ստեղծել այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր երեխայի իրավունքները կլինեն պաշտպանված․ Մանե Թանդիլյան

calendar

01 Հունիս, 2026

Տպել

Մեր պարտքն է ստեղծել այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր երեխայի իրավունքները կլինեն պաշտպանված․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․

«Սիրելի՜ մանուկներ,

Այսօր ձեր տոնն է, և այդ առիթով իմ ամենաջերմ մաղթանքներն եմ հղում ձեզ. առողջ լինեք, ապրեք խաղաղ ու ապահով հայրենիքում և սիրով լի ընտանիքներում, հնարավորություն ունենաք լիարժեք վայելելու մանկության անհոգ տարիները։

Թող ձեր օրերը լցված լինեն ժպիտներով ու ջերմությամբ, իսկ ձեր երազանքները միշտ ունենան թևեր ու հավատ՝ իրականություն դառնալու համար։

Յուրաքանչյուր երեխա արժանի է ապրելու խաղաղ, անվտանգ և պաշտպանված միջավայրում, ստանալու որակյալ կրթություն և ունենալու իր տաղանդն ու կարողությունները լիարժեք բացահայտելու հնարավորություն։

Մեր պարտքն է ստեղծել այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր երեխայի իրավունքները կլինեն պաշտպանված, իսկ նրա արժանապատիվ ապագան՝ երաշխավորված։

Սիրելի՛ երեխաներ, միշտ պահպանեք ձեր սրտերի բարությունը, հավատն ու սերը:

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը»։