Մարդկանց մոտ հավատքն ավելացել է, որ ընտրություններով կարող են հասնել իշխանափոխության, նկատելի է, որ ընդդիմության հանրահավաքին շատ մարդ է հավաքվում, հասարակությունը անպայման պետք է գնա ընտրության, ամեն քվեն արժեքավոր է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Փաշինյանի հանրահավաքին վարչական ռեսուրսի տոտալ կիրառում է լինելու, մարզերից պետական, համայնքային ծառայողներին տանում են մասնակցելու, բայց հանրահավաքին եկածների մեծ մասը չի ընտրելու Փաշինյանին, պարտադրված են գնացել։ Վախեցնում են մարդկանց, որ ընտանիքի անդամներին գործից կհանեն, եթե գնան ընդդիմության հանրահավաքին», - մեկնաբանեց Առաքելյանը։
Նրա խոսքով, մեկ ամիս է՝ կառավարությունը չի աշխատում, արձակուրդում են, քարոզարշավ են անում, բայց ոչ մի աղետ չի եղել, եթե գնան էլ, ոչինչ չի փոխվելու։
Ավելին՝ այստեղ։