Սեպտեմբերին իսկապե՞ս պատերազմ է լինելու, թե Հայաստանի քաղաքացիներին ներկայացվել էր հերթական կեղծ թեզը․ Առաքելյան

calendar

11 Հունիս, 2026

Տպել

Սեպտեմբերին իսկապե՞ս պատերազմ է լինելու, թե Հայաստանի քաղաքացիներին ներկայացվել էր հերթական կեղծ թեզը․ Առաքելյան

«Սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու, եթե ՔՊ-ն խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չձևավորի»։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր քարոզարշավի ընթացքում՝ իրեն ներկայացնելով որպես երկրի իրավիճակը ճշգրիտ գնահատող պաշտոնյա։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չի ունենալու։ Հետևաբար, հարց է առաջանում․ սեպտեմբերին իսկապե՞ս աղետաբեր պատերազմ է լինելու, թե Հայաստանի քաղաքացիներին ներկայացվել էր հերթական կեղծ թեզը, այս անգամ՝ «կամ մեզ ընտրեք, կամ պատերազմ» տրամաբանությամբ՝ նրանց ընտրությանն ազդելու նպատակով։

Կամ էլ «աղետաբեր պատերազմ» ասելով՝ նկատի ուներ իր իշխանության առկայությունը․․․»,- գրել է նա։