«Ինչո՞ւ այս «ժողովրդավար» իշխանությունը չի խոսում Բաքվում պահվող գերիներից, Ադրբեջանը Հայաստանում թեկուզ մեկ գերի ունի՞, իհարկե չունի։
Մենք ամոթից պետք է գետինը մտնենք, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, իսկ Հաջիևը այսօր հանգիստ եկել էր Դիլիջան՝ Ռուբեն Վարդանյանի կառուցած այգում զբոսնում էր։
Սա բոլորիս ամոթն է, մենք այսպես հանգիստ նստած՝ Հաջիևը գալիս է Դիլիջան՝ ձեռքն էլ գրպանը դրած»։
Այս մասին 168․am-ի հետ հարցազրույցի ընթացքում ասել է Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը։
Հարցազրույցի հղումը՝ այստեղ։