Իշխանությունները որոշել են օրենքով սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը․ Մեսրոպ Առաքելյան

calendar

17 Հունիս, 2026

Տպել

Իշխանությունները որոշել են օրենքով սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը․ Մեսրոպ Առաքելյան

Իշխանությունները որոշել են օրենքով սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը՝ նախատեսելով ներդնել վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն կեսը Հայաստանում ապրելու պահանջ։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ուսումնասիրեցի իշխանությունների սիրելի ԵՄ երկրների կարգավորումները։ ԵՄ 27 երկրներից 25-ում ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները՝ քվեարկելով իրենց գտնվելու երկրից։

Արտերկրից քվեարկելու իրավունք ունեն նաև իշխանությունների սիրելի ԵԱՏՄ բոլոր մյուս երկրների քաղաքացիները։

Ի դեպ, Հայաստանում մինչև 2003 թ. ընտրությունները քվեարկում էին նաև արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները, և այդ հնարավորությունը վերացվել է իշխանությունների սիրելի նախկին իշխանությունների կողմից։ Իսկ թե ինչու, դժվար չէ կռահել»,- գրել է նա։