Ստորգետնյա անցումներում բարեկարգմանը խանգարող միակ բանը հերոսների որմնանկարնե՞րն էին․ Մեսրոպ Առաքելյան

calendar

26 Հունիս, 2026

Տպել

Ստորգետնյա անցումներում բարեկարգմանը խանգարող միակ բանը հերոսների որմնանկարնե՞րն էին․ Մեսրոպ Առաքելյան

Երևանի քաղաքապետարանը անհիմն պարզաբանում է տվել հերոսների նկարների հեռացման խայտառակ դեպքի առնչությամբ։ Թե բա՝ «Նկարները հեռացվում են ստորգետնյա անցումների վերանորոգման ծրագրի շրջանակում»։ այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Լո՞ւրջ եք ասում։ Ստորգետնյա անցումներում բարեկարգմանը խանգարող միակ բանը հերոսների որմնանկարնե՞րն էին։ Մետրոյի կայարանների և գրեթե բոլոր ստորգետնյա անցումների սանիտարահիգիենիկ վիճակը անմխիթար է, իսկ դուք «բարեկարգման ծրագրի» շրջանակում որոշել եք ջնջել հենց մեր հերոսների պատկերները։

Թե՞ սա ձեր ստոր ու մտածված հերթական քայլն է՝ մեր ազգային ինքնության հիմքերը հետևողականորեն խարխլելու ճանապարհին»,- գրել է նա։