Իրական ժողովրդավարությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Սահմանադրության սկզբունքները հարգվում և կիրառվում են բոլորի նկատմամբ հավասարապես․ ԱԵԿ

calendar

06 Հուլիս, 2026

Տպել

Իրական ժողովրդավարությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Սահմանադրության սկզբունքները հարգվում և կիրառվում են բոլորի նկատմամբ հավասարապես․ ԱԵԿ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր նշում ենք մեր պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։ Այս մասին նշված է «Ապրելու երկիր» կուսակցության՝ Սահմանադրության օրվա առթիվ հղված ուղերձում։

«Սահմանադրությունը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքն է, օրենքի գերակայության, արդարության և ժողովրդավարության հիմքը։

Իրական ժողովրդավարությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Սահմանադրության սկզբունքները հարգվում և կիրառվում են բոլորի նկատմամբ հավասարապես, իսկ պետական իշխանությունը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։

Սակայն, ցավոք, երկրի գլխավոր փաստաթղթի գոյությունն ինքնին դեռևս չի նշանակում, որ երկրում գործում է իրական սահմանադրականություն։

«Ապրելու երկիր» կուսակցությունը համոզված է, որ օրենքի անվերապահ գերակայությունը, անկախ դատաիրավական համակարգն ու մարդու իրավունքների անխախտությունը պետք է դառնան սահմանադրականության հիմքն ու գերակայությունը։

Թող Սահմանադրության օրը մեզ համար լինի ոչ միայն շնորհավորանքի առիթ, այլ նաև հիշեցում, որ ուժեղ պետությունը կառուցվում է ոչ թե անձերի, այլ արժեքների, ինստիտուտների և օրենքի գերակայության վրա»,- նշված է ուղերձում։