Արսեն Աղաբաբյանի համար կարևոր առաջնահերթություն է Նոյեմբերյանում ակտիվ համայնքային կյանքի ձևավորումը․ Մեսրոպ Առաքելյան

calendar

13 Հուլիս, 2026

Տպել

Արսեն Աղաբաբյանի համար կարևոր առաջնահերթություն է Նոյեմբերյանում ակտիվ համայնքային կյանքի ձևավորումը․ Մեսրոպ Առաքելյան

Ապրելու երկրի ամենագրավիչ անկյուններից մեկը Նոյեմբերյանն է։ Համայնքում պարբերաբար կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ, որոնք շունչ ու աշխուժություն են հաղորդում մարդկանց կյանքին։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Համայնքապետ Արսեն Աղաբաբյանի համար կարևոր առաջնահերթություն է ակտիվ համայնքային կյանքի ձևավորումն ու մշակութային նախաձեռնությունների իրականացումը, որոնք համայնքը դարձնում են ավելի կենսունակ։

Վարդավառի առթիվ Նոյեմբերյանում հերթական անգամ կազմակերպվել են գեղեցիկ տոնական միջոցառումներ՝ ուրախություն և ջերմ տրամադրություն պարգևելով ոչ միայն տեղի բնակիչներին, այլև Հայաստանի տարբեր համայնքներից ժամանած այցելուներին։

Հատուկ շնորհակալություն «Կողբ» հիմնադրամին՝ մարդկանց նման գեղեցիկ ու անմոռանալի պահեր պարգևելու և համայնքային կյանքի աշխուժացմանը նպաստելու համար»,- գրել է նա։