Երևանում աղբահանության վճարը հաշվարկվում է բնակմակերեսով։ Այսինքն, անկախ նրանից, թե տանը քանի մարդ է ապրում, կամ ապրում է, թե ոչ, աղբահանության վճարը վճարվում է տան մակերեսից։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Ընդ որում, Երևանում առկա են հազարավոր սեփական տներ, որոնք ունեն բավական մեծ մակերես, որոնց մեծ մասը փաստացի բնակման ենթակա չէ՝ նկուղ և այլն։ Այս տները հիմնականում սեփական տների թաղամասերում են, որոնք կառուցվել են տասնամյակներ առաջ։
Արդյունքում, աղբահանության վճարի հաշվարկը որևէ առնչություն չունի մատուցվող ծառայության հետ։
Հ․Գ․ Տեսանյութում երևացող աղբը գտնվում է կառավարության շենքից 150 մետր հեռավորության վրա»,- գրել է նա։