Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ, որ գյուղատնտեսության ոլորտում ամեն ինչ կարգին է։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Սակայն, համաձայն պաշտոնական վիճակագրության, 2026թ. առաջին կիսամյակում գյուղոլորտի անկումը կազմել է -12%: Նման ցուցանիշ չէր արձանագրվել ավելի քան 15 տարի։
Նիկոլ Փաշինյանի անհեռատես քաղաքականության հետևանքով առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու»,- գրել է նա։