«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ուղերձ է հղել Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ։
«Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը ամենախորհրդանշական ու լուսավոր եկեղեցական տոներից է:
Այդ գեղեցիկ առիթով լավագույն մաղթանքներս եմ հղում մեր հավատավոր ժողովրդին:
Թող Տիրամոր բարեխոսությամբ խաղաղություն ու բարօրություն հաստատվի մեր ընտանիքներում և հայրենիքում։ Թող մեր հողը առատ բերք տա, իսկ յուրաքանչյուր ընտանիքում միշտ լինի սեր, առողջություն և հավատ վաղվա օրվա հանդեպ։ Խաղաղություն, բերքառատ և բարեբեր տարի՝ մեր հայրենիքին»։