Մեր բանակին պրոֆեսիոնալ կառավարում է անհրաժեշտ, որը կապահովի յուրաքանչյուր զինվորի անվտանգությունն ու բարեհաջող ծառայությունը հայրենիքին․ Թանդիլյան

calendar

24 Օգոստոս, 2026

Տպել

Մեր բանակին պրոֆեսիոնալ կառավարում է անհրաժեշտ, որը կապահովի յուրաքանչյուր զինվորի անվտանգությունն ու բարեհաջող ծառայությունը հայրենիքին․ Թանդիլյան

Վերջնական արձանագրենք. բանակում ոչ թե առանձին խնդիրներ ունենք, այլ խայտառակ բարձիթողի իրավիճակ: Չենք հասցնում ուշքի գալ մի ողբերգական դեպքից, արդեն հաջորդի մասին ենք լսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Եվ դրա գլխավոր պատասխանատուն մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն է Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար։ Նիկոլ Փաշինյանն է նրան ներգրավել քաղաքական գործընթացների մեջ՝ բանակի՝ առանց այդ էլ ոչ կոմպետենտ կառավարումը թողնելով երկրորդ պլանում:

Սուրեն Պապիկյանը պետք է հեռանա։ Բայց միայն նրա հեռացմամբ խնդիրը չի լուծվելու։

Քանի դեռ գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է, Պապիկյանի փոխարեն գալու է մեկ ուրիշ Պապիկյան։

Մեր բանակին հերթական պաշտոնափոխությունը չէ, որ պետք է, այլ՝ հուսալի և պրոֆեսիոնալ կառավարում, որը կապահովի յուրաքանչյուր զինվորի անվտանգությունն ու բարեհաջող ծառայությունը հայրենիքին»,- գրել է նա։