Մենք շարունակում ենք Վալոդյա Գրիգորյանի կիսատ թողած գործերը՝ վառ պահելով նրա անմար հիշատակը

calendar

23 Սեպտեմբեր, 2026

Տպել

Մենք շարունակում ենք Վալոդյա Գրիգորյանի կիսատ թողած գործերը՝ վառ պահելով նրա անմար հիշատակը

Մեկ տարի առաջ այս օրը դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց մեր լավագույն ընկեր, Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։

Բացառիկ հայրենասեր, հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի նվիրյալ Վալոդյա Գրիգորյանը դաժանաբար սպանվեց համայնքապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը հինգ ամիս անց։

Այդ ամիսների ընթացքում նա ապացուցեց, որ արժանացել է իր ընտրողների բացառիկ հարգանքին՝ դառնալով բոլորի համայնքապետը։ Իր աշխատասիրությամբ, պրոֆեսիոնալիզմով Փարաքար համայնքը լավագույնը դարձնելու իր երազանքները քայլ առ քայլ դառնում էին իրականություն։

Վալոդյա Գրիգորյանը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում սպանված միակ ընդդիմադիր քաղաքական գործիչն է, ում սպանությունը մինչև օրս բացահայտված չէ։

Մենք պահանջատեր ենք և հետևողական մեր ընկերոջ սպանության ամբողջական բացահայտման հարցում։

Մենք շարունակում ենք Վալոդյա Գրիգորյանի կիսատ թողած գործերը՝ վառ պահելով նրա անմար հիշատակը։