Մի բան հստակ հիշե՛ք․ Ադրբեջանի բանտերում ապօրինի դատապարտված պահվում են առնվազն 19 հայեր․ Մանե Թանդիլյան

calendar

01 Հոկտեմբեր, 2026

Տպել

Մի բան հստակ հիշե՛ք․ Ադրբեջանի բանտերում ապօրինի դատապարտված պահվում են առնվազն 19 հայեր․ Մանե Թանդիլյան

Արդեն երկրորդ օրն է, հավանաբար զինված ադրբեջանցին անարգել շրջում է Հայաստանով մեկ։ ԱԱԾ-ն տեղյակ է եղել այդ մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Այսինքն, զինված ադրբեջանցու ազատ տեղաշարժը Հայաստանում այլևս խուճապի պատճառ չէ՞։

Խաղաղություն է, չէ՞, վերջապես։

Միայն այսօր, երբ մամուլից իմացանք, որ ադրբեջանցին կրակել է հայ կնոջ ոտքերին, անվտանգության կառույցը ստիպված եղավ հաղորդագրություն տարածել։

Սա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են։

Եվ հիմա, երբ հայ կնոջ վրա կրակող ադրբեջանցու հետագա ճակատագիրն եք որոշելու, մի բան հստակ հիշե՛ք․ Ադրբեջանի բանտերում ապօրինի դատապարտված պահվում են առնվազն 19 հայեր»,- գրել է նա։