Ես հպարտ եմ մեր թիմակիցներով ու նրանց առաջնորդած թիմերով․ Մանե Թանդիլյան

calendar

24 Հոկտեմբեր, 2026

Տպել

Ես հպարտ եմ մեր թիմակիցներով ու նրանց առաջնորդած թիմերով․ Մանե Թանդիլյան

Արթիկում, Մեղրիում, Ջերմուկում, Դիլիջանում, Մարտունիում և Գորիսում մեր թիմակիցներն այսօր ավարտեցին ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։
Վաղը լռության օր է։ Իսկ հոկտեմբերի 25-ին այս վեց համայնքների բնակիչները որոշելու են, թե ինչ ապագա են ուզում կառուցել իրենց ընտանիքների ու երեխաների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր թիմակիցներից յուրաքանչյուրն այս ճանապարհին իր կյանքից, իր ժամանակից ու իր անձնական հարմարավետությունից մի բաժին է առանձնացրել։ Սա հայրենիքի նկատմամբ պարտքի գիտակցման և սեփական համայնքի ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու ընտրություն է։

Արթիկում այդ պատասխանատվությունը ստանձնել է Արթուր Աստոյանը, Մեղրիում՝ Արմեն Հայրապետյանը, Ջերմուկում՝ Ազատ Հովակիմյանը, Դիլիջանում՝ Վարդան Ավագյանը, Մարտունիում՝ Արամ Մանուկյանը, Գորիսում՝ Արգամ Հովսեփյանը։ Ես հպարտ եմ մեր թիմակիցներով ու նրանց առաջնորդած թիմերով։

Սիրելի՛ ընտրողներ, հիմա ձեր հերթն է։ Գնահատե՛ք ոչ միայն խոստումները, այլև մարդկանց անցած ճանապարհը, սկզբունքներն ու պատրաստակամությունը՝ պատասխանատվություն ստանձնելու։ Հինգ տարին երկար ժամանակ է համայնքի կյանքում։ Եվ հոկտեմբերի 25-ին ձեր քվեով դուք որոշելու եք, թե ով է այդ տարիներին աշխատելու ձեր համայնքի, ձեր ընտանիքների և ձեր երեխաների ապագայի համար։

Մեր թիմակիցների նվիրումը չափելի չէ քարոզարշավի օրերով, իսկ նրանց աշխատանքի իրական գնահատականը պետք է լինի այն փոփոխությունը, որին նրանք կկարողանան հասնել իրենց համայնքներում։

Հաջողություն եմ մաղթում մեր թիմակիցներին։ Թող ձեր ազնիվ մղումները, հայրենասիրությունն ու նվիրվածությունը վերածվեն գործի՝ ի շահ մեր համայնքների և մեր երկրի»,- գրել է նա։