Նոյեմբերի 9-ի հրադադարը հնարավորություն էր սթափվելու, վերագնահատելու ստեղծված իրավիճակը՝ թույլ չտալու Արցախի վերջնական անկումը

calendar

09 Նոյեմբեր, 2026

Տպել

Նոյեմբերի 9-ի հրադադարը հնարավորություն էր սթափվելու, վերագնահատելու ստեղծված իրավիճակը՝ թույլ չտալու Արցախի վերջնական անկումը

2020թ․ նոյեմբերի 9-ը մեր նորագույն պատմության ամենաողբերգական օրերից է, երբ արցախյան 44-օրյա պատերազմի ավարտն ամփոփվեց անփառունակ փաստաթղթով։

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 9-ի հրադադարը հնարավորություն էր սթափվելու, վերագնահատելու ստեղծված իրավիճակը՝ թույլ չտալու Արցախի վերջնական անկումը։

Սակայն, իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները, ինչը հանգեցրեց Արցախի վերջնական կորստի, արցախցների էթնիկ զտման։

Հավերժ խունկ և խոնարհում Արցախի պահպանման համար ընկած, իրենց սրտերում հայկական Արցախը պահած բոլոր քաջերի հիշատակին: