2025 թվականի մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներ է առաջադրել Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում։
Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցել է «Հաղթանակ» կուսակցության հետ համատեղ «Միասնություն» դաշինքով։ «Միասնություն» դաշինքը ստացել է 6508 ձայն՝ ընտրողների 57%-ը, ունի 12 մանդատ
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը։