Մենք հանձնառու ենք ձևավորել հայկական երազանք։ Երազանք, որով ապրելու են հայերը, երազանք որով ժպտալու են հայերը, երազանք, որի կողքին ծնվելու են շատ-շատ մեծ ու փոքր երազանքներ։ Մենք վերադարձնելու ենք երազելու կարողությունը՝ երեխայի հզոր կրթության, ծնողի ամուր առողջության, ընտանիքի բարեկեցության, երկրի անվտանգության, և շատ ու շատ այլ բաների մասին։
Կենսագրություն
Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում:
1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:
2002թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:
2016թ. ACCA անդամ է։
Աշխատել է 2003-2004թթ․ որպես ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում։
2004թ․ աշխատել է որպես հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։
2004-2006թթ․ աշխատել է գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում։
2006-2008թթ․ որպես գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։
2009-2017թթ․ որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։
2017-2018թթ․ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
2018թ. դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2020-2021թթ. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար:
Հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ։
Հանդիսանում է «Ապրելու Արցախ» և «Ապրելու» հիմնադրամների համահիմնադիր։
Ամուսնացած է, ունի երկու երեխա: