
Մենք չունենք պարզապես գոյատևելու իրավունք, մենք պետք է մեզ տրված ու հերոս տղաների շնորհիվ բաժին հասած կյանքն ապրենք վերաիմաստավորած, ավելի գիտակից, լինենք պատասխանատու և պահանջատեր, ձևավորենք կրթված, աշխատող ու ավելի որակով հասարակություն։
Կենսագրություն
Ծնվել է 1985 թվականի ապրիլի 23-ին, Երևան քաղաքում
1991–2000թթ. – ավարտել է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը` գերազանցության ատեստատ, մեդալ, էքստեռն կարգով
2000–2006թթ. –ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, մագիստրոսի կոչումով` ստանալով ֆինանսիստ-տնտեսագետի որակավորում
2006-2009թթ. – ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան, տնտեսագիտության թեկնածու
2008թ.– ավարտել է «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացները` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական տնտեսության ակադեմիայում
Աշխատել է.
2004-2008թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչի տեղակալ
2008-2010թթ. –«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Սպանդարյան մասնաճյուղի կառավարիչ
2008-2013թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Փոքր բիզնեսի վարչության պետ
2013-2017թթ. – «Արդշինինվեստբանկ» ՓԲԸՌիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման վարչության պետ
2017-2020թթ. – «Մոգո» ՈՒՎԿ Գլխավոր տնօրեն
2007թ. – մինչ այժմ – ԵՊՀ դասախոս
2018-2020թթ. -Վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով
2020-2021թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
«Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր-նախագահ
«Ապրելու» հիմնադրամի համահիմնադիր-նախագահ
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ
«Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր։
Ամուսնացած է, ունի 2 դուստր։