Արաքսյա Գրիգորյան

Տպել

Արաքսյա Գրիգորյան

Մենք այլ տարբերակ չունենք, քան հզոր և բարեկեցիկ հայրենիք ունենալը: Մենք պատասխանատվություն ունենք և հանձնառու ենք իրապես Ապրելու Երկիր կառուցելու, որտեղ հավելյալ արժեք ստեղծող ու արարող մարդը կզգա իր պահանջվածությունը։

Կենսագրություն

Ծնվել է 1983թ. օգոստոսի 15-ին՝ Երևան քաղաքում:

1990–2000թթ. – ավարտել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցը։

2000-2003թ. սովորել է Երևանի Պետական գյուղատնտեսական քոլեջի իրավագիտություն և սոցիալական աշխատանք ֆակուլտետում:

2011-2016թ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություներ ֆակուլտետի Հանրային կառավարում բաժինը։

2014թ․ մասնակցել է Էթիկայի դպրոցի դասընթացներին։ 

2014թ․ մասնացել է Կարիերայի կառավարում խորագրով դասընթացներին։

2014թ․ մասնակցել է Գործարար իմիջ և բիզնես -էթիկետ թեմայով դասընթացներին։

2015թ. սովորել է International Accountancy Training Centre/ Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում։

 2017թ․ Սովորել է Երիտասարդ Առաջնորդների դպրոցում։

2019թ․ մասնակցել է Սթրեսի կառավարում և հաղթահարման մեխանիզմները դասընթացին։ 

2020թ․ մասնակցել է միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից կազմակերպած Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդրում դասընթացներին, ռազմավարական հաղորդակցություն, պլանավորում և տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա թեմաներով։ 

2022թ․ սովորել է Նուռլանդիա քաղաքական դպրոցում։

 

Աշխատել է․

2005-2007թթ․ որպես օպերատոր համակարգչային ծառայությունների գրասենյակում։

2007-2010թ․ աշխատել է Երևանի քաղաքապետարանում որպես առաջատար մասնագետ։

2011-2015թթ․ աշխատել է փաստաբանական գրասենյակում, որպես փաստաբանի օգնական։

2015-2019թթ․ աշխատել է Damaris AM international organization/Դամարիս ԱՄ միջազգային կազմակերպությունում։

2019-2021թթ․ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավորի օգնական։

2021թ․ փետրվարից-նոյեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ԿՍԱԳ խորհրդական՝ Արցախի սոցիալական աջակցության հարցերով։

2021-2022թ․ համատեղությամբ և հասարակական հիմունքներով աշխատել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի խորհրդական։

2022թ․ «Ապրելու» բարեգործական հիմնադրամի գրասենյակի տնօրեն։

2022թ․ դեկտեմբերից «Ապրելու» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն։

Հանդիսանում է «Ապրելու Արցախ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 

Հանդիսանում է  «Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։